Առողջ կենդանիներ` երջանիկ ֆերմերներ
No hay miniatura disponible
Fecha
Autores
Título de la revista
ISSN de la revista
Título del volumen
Editor
FAO ;
Resumen
Descripción
Առողջ կենդանիներ` երջանիկ ֆերմերներ
Երբ վարակը հարվածում է, եւ հակաբիոտիկների (եւ այլ հակամանրէային դեղամիջոցները) չեն oգնում, դուք կարող եք կորցնել ձեր ամբողջ կենդանիների հոտը:
Սա նաեւ վտանգում է Ձեզ եւ Ձեր ընտանիքի առողջությունը, հաշվի առնելով, որ վարակը կարող է տարածվել կենդանիների եւ մարդկանց միջեւ:
Փրկեք կյանքեր եւ պահպանեք ապրուստի միջոցները հետեւելով ստորեւ ներկայացված խորհուրդներին
Առկա է երկու հիմնական պատճառ, թե ինչու հակամանրէային դեղամիջոցները չեն բուժում վարակը.
• Սխալ բուժում է նշանակվել, կամ օգտագործվել են ոչ պատշաճ կերպով:
• Վարակի հարուցիչը ձեռք է բերել կայունություն տվյալ բուժման հանդեպ, հակամանրէային դեղամիջոցների հանդեպ կայունության ձեռքբերման հետեւանքով։
Ամեն անգամ, երբ մենք օգտագործում ենք հակամանրէային դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբիոտիկները, մարդկանց, կենդանիների եւ բույսերի վարակների բուժման համար, այդ մանրէները հնարավորություն ունեն սովորելու, թե ինչպես պետք է դիմագրավել այդ բուժմանը, ժամանակի ընթացքում այն ավելի քիչ արդյունավետ դարձնելով:
Հակամանրէային դեղամիջոցների հանդեպ կայունությունը առաջ է բերում մեր ամենակարեւոր դեղամիջոցների ձախողումը: Առանց արդյունավետ հակամանրէային դեղամիջոցներ, ավելի շատ մարդիկ, կենդանիներ եւ բույսեր են վտանգված մահանալու վարակիչ հիվանդությոններից:
Բայց մենք այժմ կարող ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի հակամանրէային դեղամիջոցները աշխատեն:
